ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կովկասյան ընձառյուծը` «Զանգեզուր» կենսոլորտային համալրիրում

Կովկասյան ընձառյուծը նկատվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում: Այս մասին հայտնում է բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը:

 

«Ինչպես շատերը գիտեն, ընձառյուծներն իրենց կենսամիջավայրի որոշ տեղերում հոտային նշաններ են թողնում` ազդարարելու հնարավոր մրցակիցներին կամ զուգընկերներին սեփական ներկայության մասին: Ուշագրավ է, որ Հայաստանի որոշ պահպանվող տարածքներում կան վայրեր, որտեղ հաճախ այցելում են մեկից ավելի ընձառյուծներ։ Այսպիսով՝ այս կետերում նրանց միջև «լուռ հաղորդակցություն» է տեղի ունենում»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

Քաղաքականություն