ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի ցամաքային գործողության արդյունքը կլինի էպիկական չափերի մարդասիրական աղետը. Հորդանանի ԱԳՆ
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության արդյունքը կլինի «երկար տարիներ ձգվող էպիկական չափերի մարդասիրական աղետը»:
«Իսրայելը հենց նոր ցամաքային պատերազմ է սկսել Գազայում»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման մասին.
«Մենք մեծացրել ենք Գազայի հատվածի վրա հարձակումների տեմպերը։ Մեր ռազմաօդային ուժերը հարձակվում են ստորգետնյա թիրախների և ահաբեկչական ենթակառուցվածքների վրա: Շարունակելով Գազայի հատվածի վրա հարձակումները՝ մեր ուժերն այս ժամերին ընդլայնում են ցամաքային գործողության շրջանակը՝ ապահովելու այս պատերազմի նպատակների իրագործումը»։
Բողոքի ցույցեր են Հորդանանում Իսրայելի Իսրայելի դեսպանատան դիմաց: Համացանցում տարածվում են Ամման քաղաքում Իսրայելի դեսպանատան մոտից կադրեր:
Կարմիր Խաչի օպերատիվ վարչության տնօրենը РИА Новости–ին ասել է, որ Գազայի հատվածում իրավիճակը չի կարելի անվանել այլ կերպ, եթե ոչ միայն հուսահատ: Իր հերթին, Պաղեստինի Կարմիր Մահիկը հայտնել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից:
Նմանատիպ հոդվածներ
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Wall Street Journal-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին: Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Այս մասին հայտնե...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...