ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար է դարձել գեներալ Վիկտոր Աֆզալովը՝ փոխարինելով Սերգեյ Սուրովիկինին
Գեներալ գնդապետ Վիկտոր Աֆզալովը դարձել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի նոր գլխավոր հրամանատար։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է ՌԴ ՊՆ կայքում, գրում է Meduza–ն:
ТАСС-ը, РИА Новости–ն հոկտեմբերի 20-ին հայտնել են Աֆզալովի նշանակման մասին՝ վկայակոչելով ՕՏՈւ–ի իրենց աղբյուրները: Նշվում էր, որ Աֆզալովը զբաղեցրել է օդատիեզերական ուժերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, երբ նախկին գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը գլխավորում էր Ուկրաինայում զինված ուժերի միացյալ խումբը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2012 թվականին Աֆզալովը նշանակվել է շտաբի պետ՝ Արևելյան ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 2017 թվականի հուլիսին նշանակվել է ՌՕՈՒ և ՀՕՊ բանակի հրամանատար, իսկ 2018 թվականի օգոստոսին՝ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը ղեկավարել է Ուկրաինայում ռուսական ուժերի միացյալ խումբը 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը։ Հունվարին խմբի հրամանատար է դարձել Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, իսկ Սուրովիկինը իջեցվել է նրա տեղակալի պաշտոնին։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ նա հեռացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից։