Իսրայելի ԱԳՆ-ն դժգոհ Է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների` Մոսկվա այցից
Իսրայելի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների այցից, որոնք Մոսկվայում քննարկել են պատանդների ազատման և Գազայից ռուսների տարհանման հարցերը, համապատասխան հայտարարություն է արել իսրայելական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հաստատել էին, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները այցով գտնվում են Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Ռուսաստանը ՀԱՄԱՍ-ի հետ հանդիպման ժամանակ քննարկել է պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածից ՌԴ քաղաքացիների տարհանումը: ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ և ռուսական դիվանագիտության ջանքերը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղու...
Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «հոկտեմբերի 27»-ի գործով անցած տարի երկու անգամ...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...
Ում շնորհիվ է հնարավոր բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը. Անդրանիկ Քոչարյանը` վկաների մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հետաքրքրում է, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի գո...