Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանի դիտարկմամբ` այդպես է կարծում հայ բնակչության գրեթե մեծ մասը։
Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել, որ պայմանագրային պետություն չէ` բոլոր պայմանավորվածությունները մերժում է, խոսում է ՀՀ–ի հետ ուժի ենթատեքստից և Արցախը հայաթափելով խնդիրը չի լուծել։
«Այս շրջանակներում մենք պետք է փաստենք, որ Արցախի սուբյեկտայնությանպահպանման, ժողովրդի անվտանգության ապահովման, ինչու չէ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձևաչափով այլընտրանք չունեն»,-ընդգծեց Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ գործող իշխանություններն իրենց ռազմավարության մեջ ընտրել են, որ ամբողջությամբ Արցախը հայաթափելով հարցը լուծել են։
«Սա դավաճանական կեցվածք է Արցախի ժողովրդի նկատմամբ և նաև մեր պատմական Արցախի տարածքի նկատմամբ»,–հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղու...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Վերևից ինչ-որ հանձնարարական չկա. Մինասյանը` «Արցախ» բառը կիրառելու մասին
Որևէ հանձնարարական կամ վերևից ինչ-որ դիտողություն չկա, որպեսզի ՀՀ պաշտոնյաներն «Արցախ» տերմինը չօգտագործեն` փոխարենը կիր...
Արդյո՞ք «վերևներից» հրահանգ կա Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասելու. ՆԳ փոխնախարարը պարզաբանում է
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՆԳՆ-ում վարչությունների մակարդակով արդեն կառ...