Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը համարում է խաղաղության օրակարգի անբաժանելի մասը:
Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով», - ասել է Փաշինյանը:
«Հայաստանի հարավով և հյուսիսով անցող ճանապարհները, երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով: Չեն գործում նաև Արևելքն Արևմուտքին կապող ավտոճանապարհները, մինչդեռ դրանց վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար», - հավելել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջին սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհներն ու երկաթուղիները գործում են այն երկրների ինքիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
«Երկրորդ սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը», - ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս համատեքստում առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը՝ պարեկային ոստիկանության հետ համատեղ:
Փաշինյանը նշել է նաև երրորդ սկզբունքը, ըստ որի՝ նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:
Ըստ հաջորդ սզբունքի՝ բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության, փոխադարձության սկզբունքով:
Նրա խոսքով՝ առաջիկայում ՀՀ-ն այս նախագիծը պաշտոնապես կներկայացնի տարածաշրջանի երկրների կառավարություններին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...
Վերևից ինչ-որ հանձնարարական չկա. Մինասյանը` «Արցախ» բառը կիրառելու մասին
Որևէ հանձնարարական կամ վերևից ինչ-որ դիտողություն չկա, որպեսզի ՀՀ պաշտոնյաներն «Արցախ» տերմինը չօգտագործեն` փոխարենը կիր...
Արդյո՞ք «վերևներից» հրահանգ կա Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասելու. ՆԳ փոխնախարարը պարզաբանում է
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՆԳՆ-ում վարչությունների մակարդակով արդեն կառ...