ԱՄՆ պաշտպանական ընկերությունների եկամուտներն աճում են Ուկրաինայում պատերազմի պատճառով. Reuters

ԱՄՆ պաշտպանական կապալառու ընկերությունները, ներառյալ Lockheed Martin-ը և General Dynamics-ը, ակնկալում են, որ առաջիկա եռամսյակներում իրենց եկամուտները կավելանան՝ կապված հրետանային արկերի, Patriot հրթիռային համակարգերի պատվերների և Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված զրահատեխնիկայի պատվերի ակնկալվող աճի հետ, հայտնում է Reuters-ը: 

Գործակալությունը հայտնում է, որ 2022 թվականի վերջին ամերիկյան պաշտպանական կապալառուները նոր պայմանագրեր են ստորագրել Ուկրաինային ուղղակի զենք մատակարարելու և Կիևին մատակարարվող ամերիկյան պաշարները համալրելու համար։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Lockheed Martin-ը և General Dynamics-ը ներկայացրել են սպասվածից լավ ֆինանսական արդյունքներ։ Այս ընկերությունների ղեկավարներն ակնկալում են, որ ուկրաինական ռազմական հակամարտությունից բացի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը մոտ ապագայում կհանգեցնի նաև պահանջարկի մեծացման:


«Մենք շատ արագ ամսական 14 հազար արկից (հրետանային) տեղափոխվեցինք 20 հազարի: Մենք ժամանակից շուտ աշխատում ենք, որ արտադրության ծավալը հասցնենք ամսական 85 հազարի, կամ նույնիսկ 100 հազար արկի»,- ասել է General Dynamics-ի ֆինանսական գծով տնօրեն Ջեյսոն Այքենը: General Dynamics-ի զրահատեխնիկայի Combat Systems ենթաբաժնի եկամուտը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 25%-ով, հաղորդում է Reuters-ը: 

RTX-ը, որը արտադրում է AMRAAM հրթիռները, որոնք օգտագործվում են Ուկրաինայում, հայտնել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր, ստացել է մոտ 3 միլիարդ դոլարի պատվերներ՝ Կիևին մատակարարումների համար ԱՄՆ-ի պաշարները մեծացնելու նպատակով: Northrop Grumman-ի պաշտպանական համակարգերի վաճառքը նույնպես տարեկան կտրվածքով աճել է 6%-ով, հայտնում է Reuters-ը։