ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելական բանակը ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզական վարչության պետի տեղակալին
Իսրայելական ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին, որը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակում ծրագրողների թվում էր։ Հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«ՑԱԽԱԼ-ի և ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Շադի Բարուդին: Բարուդը բարբարոսական հարձակումներ էր ծրագրել հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զինվորականների տվյալներով՝ Բարուդը նախկինում ծառայել է որպես Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատար եւ պատասխանատու է եղել Իսրայելի խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ ահաբեկչական հարձակումների պլանավորման համար: