«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել մեր քաղաքին». Արմեն Փամբուխչյանը` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում
Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ելնելով իր լիազորություններից, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկեց Արմեն Փամբուխչյանի թեկնածությունը՝ հայտնելով, որ գլխադասային իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվել է։
Այնուհետ Արմեն Փամբուխչյանը հանդես եկավ կարճ ելույթով, որտեղ, մասնավորապես, ասաց. «Օրենսդիր և գործադիր մարմիններում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ինձ համար աշխատանքը եղել է մարդկանց բարեխղճորեն ծառայելու, տարբեր գաղափարներ կյանքի կոչելու, նրանց կյանքի որակը փոխելու միջոց։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի կարգավիճակը հերթական միջոցն է՝ 1 միլիոնից ավել մարդու համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բարեկարգ բակերը, կանաչապատ այգիները, հանրային տրանսպորտը, մշակութային միջոցառումները կլինեն նրանց կյանքի լավագույն մասնիկը»,- հայտարարեց Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ծառայել քաղաքին ու նրա բնակիչներին։
Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և ավագանու անդամներին՝ այդ հնարավորության համար։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցր...
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցությ...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թբիլիսի. հայտնի է պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայու...
Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Մոսկվայի դերակատարմանը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Մոսկվայ...