Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձաժողովի անդամներին առաջարկել է Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով կանչել Սամվել Բաբայանին։
Նաև տեղեկություններ են պտտվում, որ ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է կանչվեին Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը չկանչվեց, քանի որ Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների պատճառով ադրբեջանական գերության մեջ է։ Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրների պատճառով ամեն անգամ չի կարող գնալ ԱԺ, այդ պատճառով էլ նրա մասնակցությամբ եւս հանձնաժողովը նիստ չգումարեց։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Բաբայանին կանչում են Քննիչ հանձնաժողով, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանը և Աննա Հակոբյանը հանդիպել են Փաշինյանի տիկնոջ հրամանատարական կետում, և այնտեղ նրանց միջև ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել։
Հավելենք նաև, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը վերջերս պասիվ գործունեություն է ծավալում։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ &nbs...
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
Սամվել Շահրամանյանը կխախտի լռությունը. Ի՞նչ հայտարարություններ է անելու․ «Հրապարակ»
«Սամվել Շահրամանյանը տևական մտորումներից հետո որոշել է խախտել լռության ուխտը և առաջիկա օրերին հանդես գալ մի շարք հարցերի...
«Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ռեպորտաժն է, որտեղ նշվում է, որ իրենց Կապանից մի շունչ է պակասում». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ռեպորտաժ է ներկայացվել, որտեղ նշվում է, որ իրենց «Կապանից մի շունչ է պակասում»։...