ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման կադրերը. ԱՄՆ–ն կատարել է բժշկական տարհանում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը օդ է բարձրացել Բաղդադից: Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները՝ կատարվել է բժշկական տարհանում Գերմանիայի Ռամշտայն քաղաք։
 

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն իր վիրավորներին տեղափոխում է Լանդշտուլի զինվորական հոսպիտալ։ Պենտագոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ից ի վեր ամերիկյան զորքերը առնվազն 10 անգամ հարձակման են ենթարկվել Իրաքում և երեք անգամ՝ Սիրիայում:

 

 

Հրապարակված տեսանյութում երևում են այն հրթիռների կադրերը, որոնք երեկ երեկոյան Իրաքում Իսլամական Դիմադրության զինյալները արձակել են Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ:

 

Բացի դա, Իրաքի դիմադրության ուժերը պաշտոնապես ստանձնել են Սիրիայում ամերիկյան երկու բազաների վրա հարձակման պատասխանատվությունը։ 

 

«Իրաքի իսլամական դիմադրության մոջահեդները մի քանի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հաջողությամբ հարձակվել են Սիրիայում ամերիկյան օկուպացիայի երկու բազաների՝ Հակալ ալ-Օմարի և Ալ-Շադադիի վրա

»,– նշվում է հաղորդագրության մեջ:

 

Քաղաքականություն