ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական հերթական նիստը
Բաքվում մեկնարկել է Հակարիի կամրջից հուլիսի վերջին ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական հերթական նիստը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատարանում ցուցմունք են տալիս գործով «տուժած» ճանաչվածները։
70-ամյա արցախցին հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքը, որոնք վերաբերվում են, իբրև թե, «ցեղասպանություն» գործելուն:
Տարեց տղամարդու հարազատները ևս պնդում են, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։
Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարել էր, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում է տեղի ունեցել Շահրամանյանի ներկայացուցիչների և արցախցի ցուցարարների միջև. իրավիճակը լարված է
ԼՂ ներկայացուցչության փողոցում բախում տեղի ունեցավ Սամվել Շահրամանյանի ներկայացուցիչների և արցախցի ցուցարարների միջև, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները երկրորդ անգամ ներխուժեցին Արցախի ներկայացուցչության շենք
Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք։ Ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրադրությունում Շահրամանյանը արցախցի ցուցարարների հետ փակ հանդիպում է անցկացնում
Մի խումբ արցախցիներ հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ իրականացնելով բողոքի ակցիա։  ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում շների սպանդ. կենդանապաշտպանն ահազանգում է, համայնքապետարանը` հերքում
Համացնացում լուրեր են տարածվում, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի տարածքում երեկ՝ հոկտեմբերի 29–ին, իրականա...