«Պարոն Միրզոյան, դատված մարդ եմ, ամեն բառի արժեքը գիտեմ»․ Գեղամ Մանուկյան
ՀՀ ԱԳՆ-ն խուսանավում է տրամադրել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին սեղանին դրված հայեցակարգային փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր ստորագրել Գրանադայում։ Մասնավորապես, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ դիմել է ԱԳՆ-ին՝ հնարավորություն խնդրելով ծանոթանալու այդ փաստաթղթին, մինչդեռ, ԱԳՆ-ից պատգամավորին պատասխանել են, որ Գրանադայի քառակողմ հայտարարության տեքստն ամբողջությամբ համապատասխանում է մատնանշված փաստաթղթի նախատեսված դրույթներին։
«Պարոն Միրզոյան, հարցումը գրողները շատ լավ Հայոց լեզուն գիտեն։ Մենք չէինք ասում, որ ԱԳՆ-ն գնահատի՝ համապատասխանում է, թե ոչ, մենք ասում էինք՝ որպես ԱԺ պատգամավոր, որոնք ունեն նաև գաղտնիության թույլտվություն՝ հնարավորություն ստանան ԱԳՆ-ում՝ Ձեզ հարմար ձևաչափով, ծանոթանալու այն նախագծին, որի մասին այս ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Մանուկյանը, ինչին արձագանքելով Միրզոյանը «խորհուրդ տվեց» ևս մեկ անգամ վերընթերցել։ Միրզոյանի խոսքով՝ հայտարարությունը, որը վերջնարդյունքում եղել է, արտացոլում է այն, ինչ քննարկվել է։
«Հրապարակված, ստորագրված քառակողմ փաստաթուղթը, մեծ հաշվով, տարբերվում է մինչ այդ քննարկվողից նրանով, որ փաստաթղթի ներքևում չեղավ Ադրբեջանի ստորագրությունը»,- ասաց Միրզոյանը։
Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց՝ «Պարոն Միրզոյան, դատված մարդ եմ, ամեն բառի արժեքը գիտեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղու...
Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde-ը` ֆրանսիական զենքի մասին
Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյո...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...