ԼՈՒՍԱՆԿԱՐ. Իրաքի շիայական խմբավորումները հայտարարել են Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի վրա հաջող հարվածի մասին
Իրաքի շիա խմբավորումները հայտարարել են Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի վրա հաջող հարվածի մասին։
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Խարաբ Ալ-Ջիր բազան խոցվել է հրթիռային կայանից ուղիղ հարվածով:
Բացի դա, ինչպես հայտնում է Pars Today Russian թելեգրամյան ալիքը, Իրաքի դիմադրության ուժերը պաշտոնապես ստանձնել են Սիրիայում ամերիկյան երկու բազաների վրա հարձակման պատասխանատվությունը։
«Իրաքի իսլամական դիմադրության մոջահեդները մի քանի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հաջողությամբ հարձակվել են Սիրիայում ամերիկյան օկուպացիայի երկու բազաների՝ Հակալ ալ-Օմարի և Ալ-Շադադիի վրա»,– նշվում է հաղորդագրության մեջ: