«Արցախում պայթյունի հետևանքով արդեն 40-ից ավելի նույնականացված եւ հուղարկավորված անձինք կան». առողջապահության նախարար

Արցախում վառելիքի պահեստի պայթյունից հետո ակտիվ ընթացքի մեջ են նույնականացումները: Հարազատները համապատասխան հետազոտություններն անցնցում են, որպեսզի կարողանանք գործընթացն արագ կերպով կազմակերպել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Այս պահին արդեն 40-ից ավելի նույնականացված եւ հուղարկավորված անձինք կան: Բուժհաստատություններում 150 պացիենտ ունենք պայթյունից տուժած եւ վիրավորում ստացած: Գիտեք, որ 19 անձ ունենք, որ արտերկրում են բուժում ստանում: Պետք է ասեմ, որ որոշակի դրական դինամիկա կա նրանց բուժման ընթացքում, ինչը չափազանց ուրախալի է»,-ասաց նա:

 

Քաղաքականություն