Արցախից Հայաստան զենք–զինամթերք է ներմուծվել. նախարար
ԼՂ–ից ՀՀ զենք–զինամթերք է ներմուծվել, և այդ մասին ՀՀ ՆԳՆ–ն տեղյակ է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«Կան մարդիկ, որոնք արդեն կամավոր դրանք բերում, հանձնում են։ Երեք օրվա ընթացքում 4 միավոր ատրճանակ և երկու միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»,– հայտարարեց նա։
Նախարարի խոսքով` ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ, բացատրական աշխատանքներ են տարվել և կոչ է արվել անօրինական զենքերը բերել ու հանձնել իրավապահ մարմիններին։
Ղազարյանը ևս մեկ անգամ տեղեկացրեց` եթե կամավոր են բերում, հանձնում զենքը, ապա ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Հերացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի...