ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը օդ է բարձրացել Բաղդադից
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը օդ է բարձրացել Բաղդադից: Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները՝ կատարվել է բժշկական տարհանում Գերմանիայի Ռամշտայն քաղաք։
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն իր վիրավորներին տեղափոխում է Լանդշտուլի զինվորական հոսպիտալ։ Պենտագոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ից ի վեր ամերիկյան զորքերն առնվազն 10 անգամ հարձակման են ենթարկվել Իրաքում և երեք անգամ՝ Սիրիայում:
Հրապարակված տեսանյութում երևում են այն հրթիռների կադրերը, որոնք երեկ երեկոյան Իրաքում Իսլամական Դիմադրության զինյալները արձակել են Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ:
Բացի դա, Իրաքի դիմադրության ուժերը պաշտոնապես ստանձնել են Սիրիայում ամերիկյան երկու բազաների վրա հարձակման պատասխանատվությունը։ Իրաքի իսլամական դիմադրության մոջահեդները մի քանի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հաջողությամբ հարձակվել են Սիրիայում ամերիկյան օկուպացիայի երկու բազաների՝ Հակալ ալ-Օմարի և Ալ-Շադադիի վրա,– նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Հայտնի է, թե հակամարտության սրումից ի վեր Գազայում և Իսրայելում քանի երեխա է զոհվել
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 2,3 հազար երեխա է զոհվել, ավելի քան 5,3 հազար...