Ալիևը ժամանակ չի գտել. Միրզոյանն իր կարծիքն է հայտնել Բրյուսելի չեղարկված հանդիպման մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ ակնհայտ է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայացել, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ չի ունեցել։ Այս մասին նա ասաց Կանադայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի հարցին։
Հայտնել էինք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։
Պաշտոնական տեղեկությամբ ժամանակի սղությունն է հանդիպման չկայանալու պատճառը, բայց թե ով ժամանակ չէր ունեցել, այդ մասին չէր նշվել։
«Դուք հարցնում եք, թե ով ժամանակ չի ունեցել հանդիպման համար։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը։ Մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը։ Հուսամ, իսկապես, խնդիրը կոնկրետ ժամկետներն են և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել»,- ասաց Միրզոյանը։
Նա շեշտեց` Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես ենթադրել էր, որ խնդիրը հենց ադրբեջանական կողմի դիրքորոշման մեջ է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...