Տարածաշրջանում նոր բռնկում կարող է լինել, որի հետևանքով կտուժեն բոլորը․ Նեթանյահու-Մակրոն հանդիպում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը սպառնում է ոչ միայն հրեաներին, այլև ամբողջ աշխարհին, այդ իսկ պատճառով հարկավոր է չեզոքացնել այդ խմբավորումը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում 30 երեխայի։
Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ Մակրոնը համոզմունք է հայտնել, որ «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարող միջազգային կոալիցիան պետք է պայքարի նաև ՀԱՄԱՍ-ի դեմ։ Նա ընդգծել է՝ ՀԱՄԱՍ-ի մահաբեր հարձակումների պատճառով ստեղծված ճգնաժամից հետո պաղեստինյան խաղաղ գործընթացի վերսկսումը հրամայական է:
«Ես նախազգուշացնում եմ «Հեզբոլլահին», Իրանի ռեժիմին, Եմենի հութիներին և բոլոր այն խմբավորումներին, որոնք սպառնում են Իսրայելին:
Տարածաշրջանում նոր բռնկում կարող է լինել, ինչի հետևանքով կտուժեն բոլորը»,- հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը:
Մակրոնին ընդունել է նաև Իսրայելի նախագահը: Իցակ Հերցոգը հավատացրել է՝ առճակատում չեն փնտրում հյուսիսային սահմանին կամ այլ երկրների հետ, այլ կենտրոնացած են ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները ոչնչացնելու վրա: «Եթե «Հեզբոլլահն» էլ փորձի ներքաշվել, Լիբանանը կվճարի դրա գինը»,- շեշտել է Հերցոգը: Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ հակաիսրայելական տրամադրությունների ֆոնին պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հրեաներին:
Մակրոնը նշել է, որ այժմ առաջնահերթ խնդիր է գերիների ազատ արձակումը: «Դուք մենակ չեք ահաբեկչության դեմ այս պատերազմում: Կարծում եմ՝ մեր պարտքն է պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ, սակայն առանց ընդլայնելու այս հակամարտությունը»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը
Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...