Մակրոնն առաջարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ կռվել միջազգային կոալիցիայի շրջանակում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան ընդլայնել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այս մասին գրում է lemonde.fr կայքը:
Մակրոնը, ելույթ ունենալով Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ասել է, որ Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող երկրները «պետք է պայքարեն նաև ՀԱՄԱՍ-ի դեմ»։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է դա անել:
Ֆրանսիացի առաջնորդն ընդգծել է, որ պետք է «վճռականորեն վերսկսել» պաղեստինյան խաղաղության գործընթացը:
«Իսրայելի անվտանգությունը չի կարող կայուն լինել առանց պաղեստինցիների հետ քաղաքական գործընթացի վճռական վերսկսման», - հավելել է Մակրոնը:
Նմանատիպ հոդվածներ
Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է հայկական վարորդական վկայականների ճանաչումը
Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Պետդուման որո...
Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde-ը` ֆրանսիական զենքի մասին
Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյո...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
ՌԴ–ում կարծում են` խաղաղության պայմանագիրը կազդի ՀՀ–ում իրենց ներկայության վրա. Արսենյան
Գուրգեն Արսենյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին և Ռուսաստանի...