Թուրքիայի առաջին տիկինը մտադիր է օգնել պաղեստինցի երեխաներին
Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը մտադիր է օգնել Պաղեստինի կարիքավոր երեխաներին։ Yeni Şafak-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գոկթաշը։
Նա հայտարարել է, որ առցանց հանդիպման ընթացքում շփվել է Պաղեստինի կանանց հարցերով նախարար Քամալ Համադի և սոցիալական զարգացման նախարար Ահմեդ Մաջդալանիի հետ: Նախարարը հավելել է, որ առաջին տիկնոջ անունից համատեղ նախաձեռնություն է առաջարկել՝ «անհապաղ օգնություն ցուցաբերել իսրայելական վերջին հարվածներից տուժած երեխաներին»:
«Մեր նպատակն է բժշկական օգնություն, պաշտպանություն եւ խնամք տրամադրել այն երեխաներին, որոնք վիրավորվել են կամ զրկվել են ծնողներից Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետեւանքով, մինչեւ թշնամական գործողությունների ավարտը»,– հայտարարել է Գոկթաշը:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մա...