ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայում փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 30 մարդ. ավերվել են մզկիթներ

ՑԱԽԱԼ–ը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների տասնյակ օբյեկտների: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը 

Միաժամանակ, պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը պնդում է, որ Գազայի հատվածում փախստականների ճամբարին ուղղված Իսրայելի օդային հարվածների արդյունքում 13 մարդ է զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ավիահարվածները եղել են Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքի փախստականների ճամբարում գտնվող երկու բնակելի շենքերում և ալբանական մզկիթում։

 

Al-Jazeera-ն, հղում անելով տեղի քաղաքացիական պաշտպանության ուժերին, հայտնում է փախստականների ճամբարին հասցված ավիահարվածի հետևանքով առնվազն 30 զոհի մասին: 

 

Նրանց տվյալներով՝ Ջաբալիայի փախստականների ճամբարում ռմբակոծված շենքերի ավերակներից դուրս են բերվել երեսուն զոհեր, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Առնվազն 27 մարդ վիրավորվել է։ 

Հաղորդվում է նաև, որ ավիահարվածների հետևանքով ավերվել է երկու մզկիթ։ 

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ անկլավում զոհվածների թիվը հասել է 4651-ի, վիրավորներինը՝ 14245-ի։ 

Քաղաքականություն