Նվազել է զnհերի և տnւժածների թիվը․ ՆԳՆ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 12-ին Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ծառայության 2025 թվականի գործունեության արդյունքները:
Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքը և նշել, որ հանրապետությունում գրանցվել է 18586 արտակարգ դեպք և պատահար: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից փրկվել է 202 մարդու կյանք։ Արամ Ղազարյանի խոսքով՝ արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նախորդ տարվա համեմատ զոհերի թիվը նվազել է 59-ով։
Գրանցվել է հրդեհների 9855 դեպք, 2024 թվականի համեմատ 87-ով նվազել են փլուզման և քարաթափման դեպքերը։
Անդրադառնալով փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման գործընթացին՝ նա նշել է, որ անցկացվել է 282 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, վերապատրաստվել է 923 փրկարարական ծառայող, 494 փրկարարի շնորհվել է որակավորման կարգ։
Արամ Ղազարյանի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով ակտիվ քայլեր են ձեռնարկվել․ հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 4103 զանգ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...