Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության հատկացումը
Եվրամիության արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության գալ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության հատկացման շուրջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։
«Հունգարիայի դիրքորոշման պատճառով համաձայնություն ձեռք չի բերվել»,– հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը,–«Ինչպես և սպասվում էր, ԵՄ ԱԳ նախարարների այսօրվա հանդիպմանը համաձայնություն ձեռք չի բերվել Ուկրաինային ԵՄ ռազմական օգնության ութերորդ տրանշի (500 միլիոն) վերաբերյալ»:
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտին։ Այն ֆինանսավորվում է ԵՄ անդամ երկրների ներդրումներից։ Հիմնադրամի շրջանակներում Ուկրաինան ԵՄ-ից ստացել է մոտ 3,6 մլրդ եվրո։ Բացի Ուկրաինայից, Խաղաղության եվրոպական հիմնադրամը ֆինանսավորել է պաշտպանական օգնությունը մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Վրաստանին, Մոլդովային, Մալիին, Սոմալիին և Լիբանանին։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...