Ալեն Սիմոնյանն ու գերմանացի խորհրդարանականը քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը և առաջացած խնդիրներին: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը:
Միխայել Ռոթը նշել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից: Կողմերը քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մա...