ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ժողովրդից գոհ ենք, բայց այստեղ իշխանություն չկա․ արցախցի
Արցախից բռնի տեղահանվածների 30 տոկոսը մեքենանների մեջ են քնում, այդ հորցերը ո՞վ պետք է լուծի։ Նման հարց բարձրացրեց Արցախի ներկայացուցչության դիմաց ցույց իրականացնող արցախցիներից մեկը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանություններից գոհ են, որ իրենց լավ են դիմավորել և շատ հարցերում են օգնել։
«Ես գոհ եմ հայաստանյան իշխանություններից, որ չեն ասել մի եկեք, գնացեք կոտորվեցեք»,- հավելեց նա։
Մեկ այլ արցախցի էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր բազմանդամ ընտանիքն ապրելու տեղ չունի։
Նա ստեղծված իրավիճակի մեղաավորներին Արցախի ղեկավարությանն է համարում։
«Իրանք պիտի գան ինձ գտնեն, որովհետև իշխանությունը մեր համար ոչ մի բան չի արել, մենակ իրենց համար են արել։ Ես Հայաստանի ժողովրդից գոհ եմ, իշխանություն չկա ՝ 0 է։ Արցախի բոլոր ղեկավարներն Հայաստանում դղյակներ ունեն, թող վերցնեն չքավորներին տան՝ զոհվածներին և մյուսներին»,- նշեց արցախցին։
Հիշեցնենք, որ մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացնում վաղ առավոտից՝ բողոքում են Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը տրամադրելը դադարեցնելու որոշման դեմ։
Նրանք մտել էին Արցախի ներկայացուցչության շենք` ճեղքելով կարմիրբերետավորների և ոստիկանական պատնեշը։
Մի խումբ արցախցիներ հանդիպել էին Շահրամանյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրադրությունում Շահրամանյանը արցախցի ցուցարարների հետ փակ հանդիպում է անցկացնում
Մի խումբ արցախցիներ հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ իրականացնելով բողոքի ակցիա։  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում է տեղի ունեցել Շահրամանյանի ներկայացուցիչների և արցախցի ցուցարարների միջև. իրավիճակը լարված է
ԼՂ ներկայացուցչության փողոցում բախում տեղի ունեցավ Սամվել Շահրամանյանի ներկայացուցիչների և արցախցի ցուցարարների միջև, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները երկրորդ անգամ ներխուժեցին Արցախի ներկայացուցչության շենք
Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք։ Ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից Հայաստան եկած բուժառուները կարող են հայտնվել դրսում. «Հետք»
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էին հավաքվել Արցախից Հայաստան եկած այն բուժառուներն ու նրանց հ...