Որոնք են լինելու պատերազմի 3 փուլերը. Իսրայելի ՊՆ նախարարը հայտնում է

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայացրել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական ծրագրերն ու նպատակները՝ ելույթ ունենալով Թել Ավիվում Կնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նիստում: Տեղեկությունը փոխանցում է timesofisrael.com-ը: 

 

Նա ասել է, որ նպատակները ներառում են «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման վերացումը՝ ոչնչացնելով նրա ռազմական և կառավարական ներուժը և Գազայի համար Իսրայելից ցանկացած պատասխանատվության ամբողջությամբ վերացումը՝ ոլորտում նոր «անվտանգության ռեժիմի» ստեղծման միջոցով: Գալանտը կոմիտեի անդամներին տեղեկացրել է, որ պատերազմը բաղկացած է լինելու երեք հիմնական փուլերից։

 

«Մենք գտնվում ենք առաջին փուլում, որտեղ ռազմական արշավ է ընթանում (օդային հարվածներով), аյնուհետև (ցամաքային) զորավարժություններով՝ զինյալներին ոչնչացնելու և ենթակառուցվածքները վնասելու համար՝ ՀԱՄԱՍ-ին հարվածելու համար»,- նշել է Գալանտը:

 

Գալանտի խոսքով` երկրորդ փուլում շարունակվելու են մարտական գործողությունները, բայց ավելի քիչ ինտենսիվությամբ, քանի որ զորքերն աշխատում են «դիմադրության օջախները վերացնելու» ուղղությամբ:

 

«Երրորդ քայլը կլինի Գազայի հատվածում անվտանգության նոր ռեժիմի ստեղծումը, Գազայի հատվածում առօրյա կյանքի համար Իսրայելից պատասխանատվության վերացումը և Իսրայելի քաղաքացիների և բնակիչների համար անվտանգության նոր իրականության ստեղծումը», - ասել է պաշտպանության նախարարը: