Հայտնի է, թե բողոքի ակցիայի քանի մասնակից է ձերբակալվել
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներից 4-ը ձերբակալվել են։ Sputnik Արմենիային ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նրանք ձերբակալվել են ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով։
«4 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին»,- հայտնում են ոստիկանությունից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիգրասենյակից էլ հայտնում են, որ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:
ՄԻՊ-ը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից:
Հիշեցնենք, որ այսօր Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ներկայացուցչության մոտ՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Քաղաքացիների հետ սկզբում դրսում, ապա ներսում հանդիպեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ պարզաբանում է տվել ոստիկանությունն արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու վերաբերյալ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապ...
Ինչո՞ւ ապրիլից Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան. քաղավիացիայից պարզաբանում են
Համացանցում տևական ժամանակ է տեղեկություններ են պտտվում, որ Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկա...
Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը. Հայկ Կոստանյան
Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի1.5 տ առա...
ՊՆ փոխնախարարը` սահմանային իրավիճակի մասին
Սահմանին այս պահին վիճակը հարաբերականորեն կայուն է. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փ...