Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ Բրիտանիան և ես աջակցում ենք Իսրայելին․ երկրի վարչապետ

Մեծ Բրիտանիան և ես աջակցում ենք Իսրայելին: Այս մասին Իսրայելում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ «Անհամբեր սպասում եմ այսօրվա հանդիպմանը վարչապետի և նախագահի հետ և հուսով եմ, ո�…

Մեծ Բրիտանիան և ես աջակցում ենք Իսրայելին: Այս մասին Իսրայելում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

 

«Անհամբեր սպասում եմ այսօրվա հանդիպմանը վարչապետի և նախագահի հետ և հուսով եմ, որ այն արդյունավետ կլինի», -ասել է նա:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն Իսրայել ժամանելուց հետո Երուսաղեմում հանդիպել է երկրի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, գրում է Times of Israel-ը:

 

Սունակն օրվա ընթացքում կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների ընտանիքի անդամների հետ:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը այսօր կմեկնի Իսրայել։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250