Մեծ Բրիտանիայի վարչապետը այսօր կմեկնի Իսրայել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իսրայել կժամանի հինգշաբթի առավոտյան՝ տարածաշրջան երկօրյա այցի շրջանակներում, հայտնել է Դաունինգ սթրիթը։
Սունակը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ, ապա կմեկնի տարածաշրջանի մի շարք այլ մայրաքաղաքներ։
Իսրայելական Haaretz թերթը նշում է, որ Սունակի այցը հնարավոր է դարձել Իսրայելի իշխանությունների հավաստիացումների շնորհիվ, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։
Իր հերթին, Politico-ն հաղորդել է, որ արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին տարածաշրջան իր եռօրյա այցի ընթացքում կգործադրի դիվանագիտական ջանքեր՝ դադարեցնելու հակամարտությունների տարածումը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ նա մտադիր է հանդիպել Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...