ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարկ փողոցներ, հատուկենտ մարդիկ. Կարմիր խաչն Արցախից տեսանյութ է հրապարակել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով այնտեղ տարվող աշխատանքները։
Նկարահանումները կատարվել են հոկտեմբերի 10-13–ն ընկած ժամանակահատվածում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ԿԽՄԿ թիմի անդամները շրջում բնակավայրերում` փնտրելով այնտեղ մնացած մարդկանց, որպեսզի հոգան նրանց հումանիտար առաջնային կարիքները։
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 4 անձ, որոնք տարածքից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Գտնվել են նաև մարդիկ, որոնք ասել են, թե ցանկանում են մնալ։ Նրանց տրամադրվել է սնունդ, այլ անհրաժեշտ պարագաներ։ ԿԽՄԿ աշխատակիցներն իրենց հեռախոսներն են տրամադրել հարազատների հետ կապ հաստատելու համար։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում նաև անհետ կորած անձանց հայտնաբերելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պարեկները արցախցիներին 100 հազար դրամ տուգանում են ԱՊՊԱ չունենալու պատճառով». Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տո...
Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած անձինք 68,000 դրամ աջակցությունը կստանան ևս 5 ամիս
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը...
Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպվելու է հանդիպակաց երթևեկելի գոտով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու են Դավթաշենի կամրջի միջին նորոգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր բարեկարգված թիվ 71 մանկապարտեզը քանդվո՞ւմ է
«Քանդվող, նոր բարեկարգված համար 71 մանկապարտեզ»,- այսպես է վերնագրել ֆեյսբուքյան եթերը ակտիվիստ Արթուր Չախոյանը: &n...