«ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում
«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards - 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Հայտնում են Impulse Business Management ընկերության մամուլի ծառայությունից։
Հայկական ճոպանուղին կմրցի Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:
Նշենք, որ նախագիծն արդեն հաղթել է այս մրցույթում 2021 թ․-ին։
«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում:
2023 թ․-ի հոկտեմբերի 16-ին «ՏաԹևեր» ճոպանուղին նշեց իր գործունեության 13 տարին։
2010 թ․-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք 2 տարբերակ. Խորեն Գրիգորյանն` Արաբկիրում ոռոգման համակարգի անցկացում իրականացնելու մասին
Հարգելի երևանցիներ, հարգելի արաբկիրցիներ: Արաբկիր վարչական շրջանում ոռոգման համակարգի անցկացում է իրականացվում: Այս մասի...
ՀՀ–ն պատրաստ է ապահովել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը. Փաշինյանը` գերիների մասին
ՀՀ–ն պատրաստ է ապահովել բոլոր գերիների, պահվող անձանց, կալանավորված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը։ Այս հայտարար...
Ինչ պարզաբանում է տվել ոստիկանությունն արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու վերաբերյալ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապ...
Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը. Հայկ Կոստանյան
Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի1.5 տ առա...