ՀՀ–ն պատրաստ է ապահովել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը. Փաշինյանը` գերիների մասին
ՀՀ–ն պատրաստ է ապահովել բոլոր գերիների, պահվող անձանց, կալանավորված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը։ Այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում։
«Պատրաստ ենք նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում։ ՀՀ 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած»,– ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ–ն պատրաստ է նաև համագործակցել ականազերծման հարցում։
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թ. ՀՀ–ն ԼՂ–ից ստացել ու Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները»,– ասաց նա։
Ըստ ՀՀ վարչապետի` ՀՀ–ն սա արել է առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, սակայն Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ ՀՀ–ի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ։
ՀՀ իշխանությունների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելից Հայաստան հատուկ չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանեց Երևան
ՀՀ քաղաքացիներին Իսրայելից Հայաստան տեղափոխող հատուկ չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։...
Վագիֆ Խաչատրյանը դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին
Շուրջ երեք ամիս Բաքվի բանտում պահվող արցախցի Վագիֆ Խաչատրյանը իր դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին։ Այս...
Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել. փաստաբան
Արցախի Ազգային անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվ...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...