Գերմանիան էլիտար հատուկ ջոկատներ է ուղարկել Կիպրոս
Կիպրոս են ժամանել Բունդեսվերի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները։ Այնտեղ է հասցվել նաև նրանց սպառազինությունը, հայտնում է BILD-ը։
Կիպրոսում են կենտրոնացվել նաև Գերմանիայի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերը, որոնք կոչվում են «մարտական լողորդներ»։ Դրանք կարող են օգտագործվել ծովից գործողություններ իրականացնելիս։ Մոբիլիզացվել է նաև դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը զբաղվում է պատանդներին ազատելով։ Բունդեսվերը նաև ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է կենտրոնացրել տարածաշրջանում։
«Մենք ցածր մեկնարկի վրա ենք և պատրաստ ենք ցանկացած տարբերակի», - հայտարարել է Գերմանիայի կառավարությունը:
Հնարավոր գործողության նպատակներն են գերմանացի պատանդների ազատումը ՀԱՄԱՍ-ի գերությունից, Գերմանիայի բոլոր քաղաքացիների տարհանումը Գազայի հատվածից կամ Լիբանանից։
Նմանատիպ հոդվածներ
«Նախագահները թող պայթացնեին իրենց, ոչ թե հանձնվեին Բաքվին». Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Արցախն ու Հայաստանը երեք տարի ժամանակ ունեին պատրաստվելու համար։ 1988-91 թվականներին էլ ենք վատ վիճակում եղել․ զենք չկար...
Խանդանյանը` ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժո...
Ադրբեջանի օմբուդսմենը վստահեցնում է, որ Արցախի նախկին պաշտոնյաները «կալանքի պայմաններից բողոք չունեն»
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հավաստիացնում է, որ Բաքվի բանտերում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները «իրե...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաս...