Ադրբեջանի օմբուդսմենը վստահեցնում է, որ Արցախի նախկին պաշտոնյաները «կալանքի պայմաններից բողոք չունեն»
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հավաստիացնում է, որ Բաքվի բանտերում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները «իրենց կալանքի պայմաններից բողոք չունեն», այդ մասին ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան։
Լրատվամիջոցը նշում է, որ Ալիևան Մոսկվայում մասնակցում է մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի։
«Իմ մանդատի շրջանակներում ես շատ հաճախ եմ ստուգումներ իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, նաև այդ այցերի ժամանակ եմ հանդիպել այդ անձանց հետ. նրանք կալանքի պայմաններից բողոք չունեն, նրանց անհապաղ իրավունք է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, նրանք օգտվել են այդ իրավունքից։ Տրամադրվել են նաև փաստաբանի ծառայություններ։
Նրանցից մի քանիսն օգտվում են իրենց ընտանիքների անդամների կողմից վարձված փաստաբանների ծառայություններից, մյուսներն ապահովված են պետության տրամադրած փաստաբաններով»,- Ադրբեջանի օմբուդսմենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ալիևան նաև հիշեցրել է, որ «մի քանիսը ակնոցներ էին խնդրել, գրքեր իրենց մայրենի լեզվով», և որ «նրանց տրամադրվել է»։
Նմանատիպ հոդվածներ
«Նախագահները թող պայթացնեին իրենց, ոչ թե հանձնվեին Բաքվին». Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Արցախն ու Հայաստանը երեք տարի ժամանակ ունեին պատրաստվելու համար։ 1988-91 թվականներին էլ ենք վատ վիճակում եղել․ զենք չկար...
Խանդանյանը` ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժո...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաստան»...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առա...