ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարծում ենք՝ զոհերի թիվը կգերազանցի 1000-ը. սա կոտորած է. պաղեստինցի բժիշկ
Մահացածների թիվը այժմ գերազանցում է 500-ը, բայց մենք կարծում ենք, որ թիվը կանցնի 1000-ը: Սա կոտորած է: Այս մասին Al Jazeera–ի փոխանցմամբ, ասել է բժիշկ և Գազայի բնակիչ Զիադ Շեհադահը:
«Այն, ինչ տեղի ունեցավ, սարսափելի է, քանի որ բոլոր այդ մարդիկ խաղաղ բնակիչներ են։ Նրանք թողեցին իրենց տները և հասան իրենց կարծիքով ապահով վայր՝ հիվանդանոց, որը, միջազգային իրավունքի համաձայն, անվտանգ վայր է... Եվ մեկ րոպեում նրանք բոլորը սպանվեցին հիվանդանոցում»,– ասել է նա:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը ավիահարվածի համար մեղադրել է իսրայելական բանակին։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է AP–ն, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելը ստուգում է հիվանդանոցին հարվածելու մասին հաղորդումները: Հագարին հավելել է, որ չգիտի՝ արդյոք հիվանդանոցում պայթյունը տեղի է ունեցել իսրայելական բանակի հարվածից, թե ոչ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Այս մասին հայտնե...
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Wall Street Journal-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին: Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օլաֆ Շոլցը Ալբանիայում մոլորվել է կարմիր գորգի վրա. Գերմանիայի կանցլերին համեմատել են Բայդենի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Արևմտյան Բալկանյան երկրների գագաթնաժողովի ժամանակ մոլորվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարշավայի երեք ընտրատեղամասերում ռումբի մասին ահազանգեր են եղել. ԶԼՄ–ներ
Վարշավայի երեք ընտրատեղամասերում ռումբի մասին ահազանգեր են եղել, գրում են տեղի ԶԼՄ–ները: Որոշ աղբյուրներ հայտնում են նաև...