Իսրայելը ևս 6 ժամ է տվել Գազայի բնակիչներին հարավ տեղափոխվելու համար
Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչները ևս 6 ժամվա ընթացքում կկարողանան անխոչընդոտ հասնել հատվածի հարավ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գազայի բնակիչներին հորդորում ենք լքել քաղաքը և ուղևորվել հարավ` ձեր իսկ անվտանգության համար։ Տեղեկացնում ենք, որ Իսրայելի բանակը թույլ կտա տեղաշարժվել նշված փողոցներով առանց որևէ տհաճ միջադեպերի ժամը 10:00–ից մինչև 16:00–ն։ Օգտագործեք այդ ժամանակը հարավ հասնելու համար», – X սոցցանցում արաբերեն գրել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Ադրային։
Ադրային նաև կոչ է արել Գազայի բնակիչներին չվստահել ՀԱՄԱՍ–ի առաջնորդներին, որոնք, նրա պնդմամբ, արդեն «հոգ են տարել» բնակիչների համար։
Ավելի վաղ ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Պաուլա Գավիրիյա Բետանկուրը հայտարարել էր, որ Իսրայելի վերջնագիրը` կապված 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսային հատվածի տարհանման հետ, հանցագործություն է մարդկության նկատմամբ և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ 24 ժամում ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակչի տարհանման և փաստորեն հատվածի հարավում գտնվող գետտոյում նրանց հավաքելու պահանջն անընդունելի է և կարող է անդառնալի աղետալի հետևանքների հանգեցնել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը հետաձգվել է. հայտնի է պատճառը
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը եղանակի պատճառով հետաձգվել է մի քանի օրով: Այս մասին գրում է The New York Time...
Իսրայելական ավիացիան հարվածել է Գազայից հեռացող փախստականների շարասյան վրա
Իսրայելական ավիացիան հարվածել է Գազայից հեռացող փախստականների շարասյան վրա։ Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալ...
ՄԱԿ-ը հայտնել է, թե Գազայի հատվածում քանի շենք է փլուզվել
Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով ավերվել է ավելի քան 1300 բնակելի և ոչ բնակելի շեն...