Իսրայելական ավիացիան հարվածել է Գազայից հեռացող փախստականների շարասյան վրա
Իսրայելական ավիացիան հարվածել է Գազայից հեռացող փախստականների շարասյան վրա։ Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Հաղորդվում է, որ Իսրայելի իշխանությունները նախօրեին հայտարարել էին, նախքան ցամաքային օպերացիան սկսելը Գազայի բնակիչներին 24 ժամ են տալիս՝ քաղաքից հեռանալու համար։ Հայտնի է, որ արդեն Գազայի հատվածից դեպի հարավ տարհանվել է մոտ 800 հազար պաղեստինցի։
Սակայն ոչ բոլորն են հասցրել հեռանալ, իսրայելական օդուժը հարվածել է փախստականների շարասյանը, որի հետեւանքներն արտացոլող կադրերը տարածվում են համացանցում։ Նշվում է, որ հեռացող բնակիչների ուղղությամբ հարվածը եղել է օրը ցերեկով։
Կադրերում տեսանելի են կանանց ու երեխաների՝ գետնին ընկած մարմինները, անդամահատված մարմնի մասեր, այրվող մեքենաներ Ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ ավիացիայի հանցավոր հարձակման հետեւանքով զոհվել է մոտ 70 խաղաղ բնակիչ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են եղել։ Եվս մոտ 200 մարդ վիրավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
«Իրանն իր կարմիր գծերն ունի». ԱԳ նախարար
Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և...
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է...
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը հետաձգվել է. հայտնի է պատճառը
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը եղանակի պատճառով հետաձգվել է մի քանի օրով: Այս մասին գրում է The New York Time...