ՄԱԿ-ը հայտնել է, թե Գազայի հատվածում քանի շենք է փլուզվել
Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով ավերվել է ավելի քան 1300 բնակելի և ոչ բնակելի շենք՝ ավելի քան 5500 բնակարանային միավորներով, ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
«Գազայի Հանրային աշխատանքների նախարարության տվյալներով՝ ավերվել է 1324 բնակելի և ոչ բնակելի շենք՝ 5540 բնակելի միավորով, ևս 3743 բնակելի տներ վնասվել են և դարձել բնակության համար անպիտան»,- ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
«Իրանն իր կարմիր գծերն ունի». ԱԳ նախարար
Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և...
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը հետաձգվել է. հայտնի է պատճառը
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը եղանակի պատճառով հետաձգվել է մի քանի օրով: Այս մասին գրում է The New York Time...
Իսրայելական ավիացիան հարվածել է Գազայից հեռացող փախստականների շարասյան վրա
Իսրայելական ավիացիան հարվածել է Գազայից հեռացող փախստականների շարասյան վրա։ Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալ...