Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է
Ղրիմի կամուրջը նախատեսված ժամկետից 18 օր շուտ ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Լավ լուր՝ ճանապարհային աշխատողներից. Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է՝ ժամանակացույցից 18 օր շուտ: Երթևեկությունը բացվել է բոլոր չորս գծերով» - տեղեկացրել է նա:
Խուսնուլինը հավելել է, որ ամբողջ աշխատանքը տևել է 3 ամսից էլ քիչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին ՌԴ-ի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ՀԱԿ) հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը հարձակվել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքերի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց է եղել. փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրո...
Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից
Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 - ից ավելի զոհ կա, քա...
«Ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի». Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին Պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում գրում է․ «Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմ...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...