Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել ՀՀ–ում արտակարգ իրավիճակների արձագանքման համար
Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ) Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համար։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի X-ի էջում։
«Հպարտությամբ հայտարարում ենք Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մըքքեյնի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի` Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի` ՊՀԾ` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին ուղղված 1 մլն եվրոյի չափով ներդրման մասին: Մեր գործընկերությունն ամրապնդում ենք` աջակցելու կարիքավորներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից
Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 - ից ավելի զոհ կա, քա...
«Ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի». Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին Պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում գրում է․ «Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմ...
Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց է եղել. փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրո...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...