«Արայիկ Հարությունյանը ինձ հնարավորություն է տվել բանակցել Բաքվի հետ». Սամվել Բաբայան
Երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ինձ հնարավորություն տվեց բանակցել Բաքվի հետ բոլորը քար լռությամբ լսել են ու ձայն չեն հանել, շրջվել են դեպի Հարությունյանը, իսկ նա գլխով ասել է՝ այո, դրանով ավարտվել է, հիմա ուզում եմ հասկանալ, այդ 5-րդ շարասյունը ինչի է այդպես գոռգոռում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Բաբայանը։
«Հիվանդացե՞լ են։ Քննչական վարչության տեղը գիտեն, դիմումները թող գրեն ուղարկեն այնտեղ, որ Բաբայանին դատեն։ Ես արդեն իրանց մասին գրել եմ, որպեսզի իրանցով զբաղվեն, կարո՞ւմ են, թող իրենք էլ գրեն»,-ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ ձևաչափով են տեղի ունենում բանակցությունները, Բաբայանն ասաց՝ ոչ մի բանակցություն տեղի չի ունենում, տեղի է ունենում սկզբունքների համաձայնություն, երբ դրանք համաձայնեցվի Բաքվում դեմ առ դեմ նստելու են բանակցեն․
«Ես Բաքու էլ կգնամ, Աֆրիկա էլ, իմ ժողովրդի համար պատրաստ եմ, հիմա որտեղ ձերբակալված պահում են այդտեղ դեռ 26 տարեկանում եմ եղել, երբ նստել եմ։ Նրանք ինձ չեն ձերբակալի, ձերբակալել են նրանց, ում պետք է»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Պետդեպն արձագանքել է Politico-ի՝ առաջիկայում Ադրբեջանի՝ Հայաստան հնարավոր ներխուժման մասին հրապարակմանը
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լո...
Ադրբեջանցիներն արգելանքի էին վերցրել և որոշակի ժամանակ անց ազատ արձակել. Ներսիսյանը մանրամասնում է
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չ...
Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով
Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտ...
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...