ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում 2 թմրամոլ ուկրաինական հրահանգով զինկոմիսարիատ են հրկիզել

ՌԴ Մագադանի շրջանում երկու թմրամոլներ ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգով հրկիզել են տեղի զինկոմիսարիատը, սակայն չեն կարողացել խուսափել արդարադատությունից. նրանց արագ հայտնաբերել են ԱԴԾ աշխատակիցները:  Նրանց բերման ենթարկման դաժան կադրերը հրապարակում է SHOT թելեգրամյան ալիքը։ 

Նշվում է, որ հրկիզողներից մեկը 20-ամյա գործազուրկ աղջիկ է, ով փորձում էր թմրանյութ գնել ինտերնետով։ Նա կապվել է մի անհայտ կնոջ հետ, ով առաջարկել է հավելյալ գումար աշխատել և 50 հազար ռուբլի է խոստացել զինկոմիսարիատը հրկիզելու դիմաց։ Առանց երկար մտածելու՝ աղջիկը համաձայնել է և գործը կատարել 34-ամյա ընկերոջ հետ, որը նույնպես թմրամոլ էր։ 

Հանցակիցները գնել են լաթեր, կրակայրիչներ և շշեր, որոնցից մոլոտովի կոկտեյլներ են պատրաստել։ Ուշ երեկոյան նրանք եկել են զինկոմիսարիատ և շիշ շպրտել շենքի պատուհանին, իրենց հեռախոսով նկարահանել են տեղի ունեցածը։ Այնուամենայնիվ, հարձակվողներին չի հաջողվել ավարտին հասցնել գործը, քանի որ հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը:

Պատահարներ