Քանի դեռ ԱՄՆ-ն գոյություն ունի, Իսրայելը երբեք ստիպված չի լինի միայնակ պաշտպանել իրեն. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թել Ավիվում խոստացել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն գոյություն ունի, Իսրայելը երբեք ստիպված չի լինի միայնակ պաշտպանել իրեն: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Բլինկենն ընդգծել է, որ եռանդուն աշխատում է, որպեսզի Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև շարունակվող հակամարտությունը չընդարձակվի: Այս համատեքստում նա նշել է, որ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով ԱՄՆ 25 քաղաքացի է զոհվել:
«Իսրայել եմ եկել հետևյալ ուղերձով՝ դուք կարող եք բավականաչափ ուժեղ լինել ինքներդ ձեզ պաշտպանելու համար, բայց քանի դեռ Ամերիկան կա, դուք երբեք ստիպված չեք լինի դա անել. մենք միշտ կլինենք ձեր կողքին: Դա այն ուղերձն է, որը նախագահ Բայդենը փոխանցեց վարչապետին այս ճգնաժամի սկսվելու պահից», - հավելել է նա:
Բլինկենը կրկնել է ԱՄՆ-ի հստակ նախազգուշացումը ցանկացած այլ դերակատարի դեմ՝ պետական կամ ոչ պետական, որը կփորձի ճգնաժամից օգտվել Իսրայելի վրա հարձակվելու համար. «Չանե՛ք. ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է»:
«ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ ավիակիրը տեղակայել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ուժեղացրել է ամերիկյան կործանիչների ներկայությունը տարածաշրջանում և Իսրայելին այլ բնույթի աջակցություն ցուցաբերել», - եզրափակել է պետքարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամ...
«Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցերը». Պուտինի օգնական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու...