Ո՞վ կզբաղեցնի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ՔՊ-ում անհամբեր սպասում են, թե ով է զբաղեցնելու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչից պարզ կդառնա Փաշինյան-Ավինյան փոխհարաբերությունների էությունը, և թե Փաշինյանն ում է տեսնում Ավինյանի ֆորսմաժորային փոխարինողի դերում։ Բանն այն է, որ քաղաքապետի 5 տեղակալներից միայն առաջին տեղակալը կարող է պահել ավագանու մանդատը, մյուսները պետք է հրաժարվեն` կորցնելով նաև հետագայում քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին, ըստ որոշ լուրերի, գործուղել են քաղաքապետարան՝ ոչ միայն Ավինյանին վերահսկելու, այլև հարկ եղած դեպքում փոխարինելու համար։
Ճիշտ է` ՔՊ-ն հերքում է այս լուրերը, բայց եթե առաջիկայում Փամբուխչյանն առաջին տեղակալ նշանակվի, ապա կհաստատվի այս վարկածը: Լրատվականին հայտնել են, որ Ավինյանը դիմադրում է սրան և ամեն ինչ անում է, որ նշանակվի իր մտերիմ Լևոն Հովհաննիսյանը։ Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» էլ է հավակնում առաջին տեղակալի պաշտոնին:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...