Իսրայելում ստեղծվել է արտակարգ կառավարություն
Իսրայելում արտակարգ կառավարություն է ձևավորվել, որի կազմում ներառվել են ընդդիմության 5 լրացուցիչ նախարարներ, հաղորդում է Haaretz թերթը։
Առանց պորտֆելների նոր նախարարներն են «Ազգային միաբանություն» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը և դաշինքի չորս այլ անդամներ։
Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի նիստի ժամանակ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է դրույթների ակտիվացման մասին, որոնք իրեն թույլ են տալիս լիազորություններ փոխանցել արտակարգ իրավիճակների կաբինետի հանձնաժողովին: Դրանում կընդգրկվեն Նեթանյահուն, Գանցը և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Բացի այդ, առողջապահության նոր նախարար է դարձել «Շաս» կուսակցությունից Ուրիել Բոսոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն և Գանցը պայմանավորվել են ստեղծել արտակարգ կառավարություն:
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...