Ղրղզստանը վավերացրել է ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը վավերացրել է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, հայտնել է նրա մամուլի ծառայությունը:
«Այս համաձայնագրի վավերացումը հաստատում է Ղրղզստանի հավատարմությունը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը և նպաստում է երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա համագործակցության զարգացմանը»,- հավելել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ընդգծվում է, որ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծումը «կապահովի երկու երկրների օդային տարածքի առավել հուսալի պաշտպանություն, դա նաև կբարձրացնի անվտանգությունն ու ազգային շահերի պաշտպանությունը»։
Հավելենք նաև, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեծ ձեռքբերում է անվանել ռուս-ղրղզական համաձայնագիրը միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման վերաբերյալ։
«Գոյություն ունի ՀՕՊ միասնական համակարգ, մենք խոսում ենք միասնական համակարգի մասին։ Սա մեծ ձեռքբերում է Ռուսաստանի և Ղրղզստանի համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ «Իհարկե, նման համատեղ տարրերը շատ կարևոր են»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամ...
«Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցերը». Պուտինի օգնական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու...