Ե՞րբ կհանդիպեն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։
MediaHub-ը դիմել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ ճշտելու, թե վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատելի լարվածության աճի, Արցախը հանձնվելու ու հայաթափվելու ֆոնին հայտնի՞ է, թե երբ տեղի կունենա երեք երկրների փոխվարչապետերի հերթական հանդիպումը:
Լրատվականը հետաքրքրվել էր նաև, թե հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակը ժամանակավորապես սառեցնի այս ձևաչափը:
Ի պատասխան մեր հարցման, Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են.
«Հայտնում ենք, որ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին առկա չէ: Ամեն դեպքում, փոխվարչապետերի Եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով աշխատանքները շարունակելու հարցը նախևառաջ կապված է հարթակի բոլոր մասնակիցների կողմից տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և հետագա շահագործման՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի միատեսակ և միանշանակ ընկալման հանգամանքի հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամ...
«Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցերը». Պուտինի օգնական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու...