Բլինքենի այցի ֆոնին Իսրայելը սկսել է զանգվածային գնդակոծել Գազայի հատվածը
Իսրայելը զանգվածային գնդակոծություններ է իրականացրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի թիրախների ուղղությամբ»։ Այս ասել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ առանց մանրամասների: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է տարածաշրջան՝ հանդիպելու հակամարտության երկու կողմերի առաջնորդների հետ։
Հինգշաբթի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում իսրայելական զինվորականները հայտնել են, որ «լայնածավալ հարված» են հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին:
Ականատեսները հայտնել են, որ իսրայելական ավիացիան ուժգին ռմբակոծել է Գազա քաղաքը, և Գազայի իշխանությունները նաև հայտնել են Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին օդային հարվածի մասին:
Բայդենն իր բարձրաստիճան դիվանագետին ուղարկել է Մերձավոր Արևելք՝ ցույց տալու Վաշինգտոնի շարունակական աջակցությունն Իսրայելին, ապահովելու գերիների, այդ թվում՝ ամերիկացի, ազատ արձակումը և կանխելու ավելի լայն պատերազմի բռնկումը:
Բլինքենը կժամանի հինգշաբթի օրը և կայցելի նաև Հորդանան, բայց չի մեկնի Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափ, որտեղ սովորաբար հանդիպում է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Բլինքենն ու Աբասը կհանդիպեն ուրբաթ օրը,-ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխը սոցիալական ցանցում X-ում՝ չմանրամասնելով:
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...