Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կատրին Կոլոննային՝ հնչեցնելով հերթական մեղադրանքները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում և մերժում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի այն առաջարկը, ըստ որի ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներում Ֆրանսիան կպահանջի ընդունել ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև։
«Ֆրանսիացի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ Փարիզը շահագրգռված է շարունակել իր կեղծ քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Ֆրանսիական կողմին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և նման ապակառուցողական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
«Կեղծավորություն է, որ Ֆրանսիան, որը ոչ մի քայլ չի ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի կատարումն ապահովելու համար, այժմ կոչ է անում բանաձև ընդունել Ադրբեջանի դեմ»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...